Արմավիրում մեքենա է այրվել

16.02.2023, 16:07
Արմավիրում մեքենան ամբողջությամբ այրվել է
Արմավիրում մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 15-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել է «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենան:-0-