Արարատի մարզում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

24.07.2020, 10:30
Արարատի մարզում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
Արարատի մարզում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 24-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ։

«Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի հողատարածքներում գտնվող ջրավազանում (խորությունը՝ մոտ 7 մ) ջրահեղձվել է 2004 թ․ ծնված Մուշեղ Մ․-ն ( Գինեվետ գյուղի բնակիչ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամը 09։06-ին ջրասուզակը Մուշեղ Մ․-ի դին դուրս է բերել ջրավազանից։