414.49
4.78
386.98
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ալավերդիում կինը մոտ մեկուկես տարի գաղտնի ծախսել է ամուսնու տված գումարն ու գողություն բեմադրել

22:35
30 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի: Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի վայր են մեկնել բաժնի օպերատիվ խումբը, փորձագետ ու քննիչ: Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սակայն ամեն մի փաստ ճշտելուց հետո պատասխանների փոխարեն առաջանում էին նոր հարցեր:

Արդեն հաջորդ օրը ստացվեց գլխավոր պատասխանը: Պարզվեց, որ կատարվածը ոչ թե գողություն էր, այլ գողության բեմականացում, իմիտացիա: Ձեռնարկված միջոցառումներով հիմնավորվեց, որ մոտ մեկուկես տարի է՝ ինչ հաղորդում տվողի կինը տևական ժամանակ ամուսնու աշխատավարձից դրամապահոցներում հավաքած գումարներից պարբերաբար գաղտնի հանել է տարբեր գումարներ կամ ամուսնուն խաբելով՝ պահոցների մեջ ընդհանրապես գումար չի գցել ու փողը ծախսել է պարտք փակելու կամ կենցաղային այլ հարցեր լուծելու համար: Եվ որպեսզի ամուսնու հետ խնդիրներ չառաջանան` մարտի 27-ին խառնել-գետնին է թափել ննջասենյակի իրերը, կոտրել է դրամապահոցները, վերցրել մնացած 100 հազար դրամն ու 16 հազար ռուբլին, իր բանալիով փակել տան դուռն ու մանկահասակ դստեր հետ մեկնել է ամուսնու մոտ՝ նրա հայրական տուն: Հաջորդ օրը ընտանիքով վերադարձել են Ալավերդի, և ոչինչ չկասկածող ամուսինը դիմել է ոստիկանություն: Իսկ ոստիկանության խնդիրը իրականության բացահայտումն է:

Կինը խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
01 Հունիսի 2023
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
12:09
01 Հունիսի 2023
37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
Այսօր 37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
11:19
01 Հունիսի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
10:15
01 Հունիսի 2023
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
15:04
31 Մայիսի 2023
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
12:50
31 Մայիսի 2023
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կալանավորված կա
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. մանրամասներ Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձից
11:39
31 Մայիսի 2023
Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)
Երևանում վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը. ՎԻԴԵՈ
11:21
31 Մայիսի 2023
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի. ՖՈՏՈ
13:48
30 Մայիսի 2023
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին ու ներկայացել ոստիկանություն
11:26
30 Մայիսի 2023
26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
Նախօրեին երեկոյան 26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
16:26
29 Մայիսի 2023
28–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28–ամյա Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. ՎԻԴԵՈ
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ