574.98
6.46
485.26
+26
Եղանակը Երևանում
Հայ

Ալավերդիում ամուսինները միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել․ երկուսին է մեղադրանք է առաջադրվել

18:59
11 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննշական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Загружается новость ... "Лево"
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակիչը կնոջ հետ ունենալով ընտանեկան անհաշտ հարաբերություններ, 2019թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իրենց բնակարանում վերջինիս կողմից խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, 2020թ. մայիսի 15-ին՝ ժամը 23-ի սահմաններում, խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, ամուսինները բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց՝ դիտավորությամբ փոխադարձաբար պատճառելով թեթև մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդու կինը վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է ամուսու վրա՝ տալով սպանության սպառնալիք, սակայն վիճաբանությանը ներկա գտնվող բարեկամուհին միջամտել, կանխել է կնոջ գործողությունները և դանակը խլել նրա ձեռքից:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը) և 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), իսկ վերջինիս կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
20 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Կոտայքում. Բախվել են KIA-ն ու Mercedes G500-ը, որը հայտնվել է KIA-ի վրա
Խոշոր ավտովթար Կոտայքում. Բախվել են KIA-ն ու Mercedes G500-ը, որը հայտնվել է KIA-ի վրա
10:29
20 Սեպտեմբերի 2020
Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է (ՎԻԴԵՈ)
Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է. այրվել է 2,5 հա խոտածածկույթ. ՎԻԴԵՈ
22:38
19 Սեպտեմբերի 2020
Կադրեր դեպքի վայրից. հրապարակվել Է Մատենադարանի հետնամասում բռնկված խոշոր հրդեհի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Կադրեր դեպքի վայրից. հրապարակվել Է Մատենադարանի հետնամասում բռնկված խոշոր հրդեհի տեսանյութը. ՎԻԴԵՈ
22:11
19 Սեպտեմբերի 2020
Մատենադարանի հետնամասում առկա են հրդեհի տարբեր օջախներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Մատենադարանի հետնամասում առկա են հրդեհի տարբեր օջախներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
22:01
19 Սեպտեմբերի 2020
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում, ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ
20:55
19 Սեպտեմբերի 2020
Վրաերթ Աբովյան փողոցում. 35-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել տղամարդու
Վրաերթ Աբովյան փողոցում. 35-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել տղամարդու
19:44
19 Սեպտեմբերի 2020
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են սաներին ծեծելու կասկածանքով
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են սաներին ծեծելու կասկածանքով
17:43
19 Սեպտեմբերի 2020
Խոշոր հրդեհ բեռնատարում Մեղրի-Վարդանիձոր ճանապարհին. այն տեղափոխում էր 24 տոննա կարագ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ բեռնատարում Մեղրի-Վարդանիձոր ճանապարհին. այն տեղափոխում էր 24 տոննա կարագ. ՖՈՏՈ
13:18
19 Սեպտեմբերի 2020
Կրակոցներ «Դվին» հյուրանոցի մոտ. հայտնաբերվել է ատրճանակ ու փամփուշտներ
Կրակոցներ «Դվին» հյուրանոցի մոտ. հայտնաբերվել է ատրճանակ ու փամփուշտներ
18:22
18 Սեպտեմբերի 2020
23–ամյա գյումրեցու նկատմամբ հայտարարվել է հետախուզում` համաքաղաքացու սպանության մեղադրանքով. հրապարակվել են դեպքի մանրամասները
23–ամյա գյումրեցու նկատմամբ հայտարարվել է հետախուզում` համաքաղաքացու սպանության մեղադրանքով. հրապարակվել են դեպքի մանրամասները, ի՞նչ է կատարվել
15:21
18 Սեպտեմբերի 2020
Շենգավիթ ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն
Շենգավիթ ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն
13:25
18 Սեպտեմբերի 2020
«Շենգավիթ» ԲԿ-ում 30–ամյա ծննդկան է մահացել. ի՞նչ է կատարվել
«Շենգավիթ» ԲԿ-ում 30–ամյա ծննդկան է մահացել. ի՞նչ է կատարվել