625.49
6.89
522.2
+21
Եղանակը Երևանում
Հայ

Զոհվածի բարեկամից գումար է հափշտակել` շիրմաքարի տեղադրման պատրվակով. ԱԱԾ բացահայտումը (ՎԻԴԵՈ)

11:08
31 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յու. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի մտերիմ Ա. Գ-ի հետ և, նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է գումար ուղարկել իրեն՝ այդ կերպ խեղաթյուրելով իրական փաստերը և մոլորության մեջ գցելով գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 1.399.329 ՀՀ դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումար և խաբեության եղանակով հափշտակել այն: 

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Յու. Մ-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները  և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Յու. Մ-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, դիմել իրավապահ մարմիններին և զգուշացնում, որ հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել ակտիվ միջոցառումներ՝ նմանատիպ դեպքերը բացահայտելու և դրանք չեզոքացնելու ողղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:04
16 Ապրիլի 2021
Կոտայքի գյուղերից մեկում հղի կնոջ դի է հայտնաբերվել
Կոտայքի գյուղերից մեկում 7 ամսական հղի կնոջ դի է հայտնաբերվել
15:07
16 Ապրիլի 2021
Բռնվել է կաշառք վերցնելու պահին. մայորը բերման է ենթարկվել 600 հազ. դրամ կաշառք վերցնելիս (ՎԻԴԵՈ)
Բռնվել է կաշառք վերցնելու պահին. մայորը բերման է ենթարկվել 600 հազ. դրամ կաշառք վերցնելիս. ՎԻԴԵՈ
11:50
16 Ապրիլի 2021
Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով
Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով
10:19
16 Ապրիլի 2021
Պայթյուն Գյումրիում` հրդեհի բռնկմամբ
Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ
09:06
16 Ապրիլի 2021
Հրդեհ «Հերացի» հիվանդանոցում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Հրդեհ «Հերացի» հիվանդանոցում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. կան տուժածներ.ՖՈՏՈ
20:15
15 Ապրիլի 2021
Կադրեր Արամուսում տեղի ունեցած սարսափելի վրաերթից. 2 զինծառայող մահացել է, վարորդը դիմել է փախուստի (ՎԻԴԵՈ)
Կադրեր Արամուսում տեղի ունեցած սարսափելի վրաերթից. 2 զինծառայող մահացել է, վարորդը դիմել է փախուստի. ՎԻԴԵՈ
13:19
15 Ապրիլի 2021
Երևանում 36–ամյա խնամակալը բացել էր ննջարանի դուռն ու գողացել 700 հազ. դրամի ոսկեղեն և գումար (ՎԻԴԵՈ)
Երևանում 36–ամյա խնամակալը բացել էր ննջարանի դուռն ու գողացել 700 հազ. դրամի ոսկեղեն և գումար. ՎԻԴԵՈ
11:10
15 Ապրիլի 2021
Սարսափելի վրաերթ Կոտայքում. 34–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 6 զինծառայողի, 2–ը մահացել են
Սարսափելի վրաերթ Կոտայքում. 34–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 6 զինծառայողի, 2–ը մահացել են
21:07
14 Ապրիլի 2021
Պարզվել է Երևանի երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը
Պարզվել է Երևանի երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը
18:36
14 Ապրիլի 2021
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 30 քաղաքացի (ՖՈՏՈ)
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 30 քաղաքացի. ՖՈՏՈ
15:25
14 Ապրիլի 2021
Դիմակ կրելու պահանջը` սպանության պատճառ. հայտնի են Երևանի երթուղայինում կատարված սարսափելի սպանության հանգամանքները
Դիմակ կրելու պահանջը` սպանության պատճառ. հայտնի են Երևանի երթուղայինում կատարված սարսափելի սպանության հանգամանքները
14:02
14 Ապրիլի 2021
Ոստիկանները, գետնին տապալելով, բերման են ենթարկել օրենքով գող Պզոյին (ՎԻԴԵՈ)
Ոստիկանները, գետնին տապալելով, բերման են ենթարկել օրենքով գող Պզոյին. ՎԻԴԵՈ