Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

18.02.2025, 10:24
Դին հայտնաբերվել է նախօրեին ժամը 09։20–ի սահմաններում
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», – նշվում է հաղորդագրության մեջ։