446.89
7.39
421.95
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Զատիկ երեխաների աջակցման կենտրոնի» նախկին սանը կալանավորվել է՝ նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար

18:48
19 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում  տեղի ունեցած միջադեպի առթիվ 11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին սանը, 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ զրուցելուց խուսափելու և իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար, նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է կատարել տղային, ապա՝ մարմնական վնասվածք պատճառելու  առերևույթ դիտավորությամբ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի նախկին սանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված արարքը առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:21
12 Հունիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Երևանյան լճում կնոջ դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Երևանում. Երևանյան լճում կնոջ դի է հայտնաբերվել
12:35
12 Հունիսի 2022
Ցնցող կադրեր. ինչպես է կայծակը շանթահարում զբոսանավը (ՎԻԴԵՈ)
Ցնցող կադրեր. ինչպես է կայծակը շանթահարում զբոսանավը. ՎԻԴԵՈ
20:11
11 Հունիսի 2022
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ուղևորատար միկրոավտոբուս է վթարվել. 12 վիրավոր հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ուղևորատար միկրոավտոբուս է վթարվել. 12 վիրավոր հոսպիտալացվել է. ՖՈՏՈ
20:24
10 Հունիսի 2022
Օձերի հարձակումը շարունակվում է. Երևանում գյուրզա է հայտնաբերվել
Օձերի հարձակումը շարունակվում է. Երևանում գյուրզա է հայտնաբերվել
15:41
10 Հունիսի 2022
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. ինչպես են լճից դուրս բերում 19-ամյա երիտասարդի դին (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. ինչպես են լճից դուրս բերում 19-ամյա երիտասարդի դին. ՎԻԴԵՈ
13:03
10 Հունիսի 2022
Արտակարգ դեպք Երևանում. ավտոբուսի 55-ամյա ուղևորը դանակահարել է վարորդին (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Երևանում. ավտոբուսի 55-ամյա ուղևորը դանակահարել է վարորդին. ՎԻԴԵՈ
12:05
10 Հունիսի 2022
Opel-ն ամբողջությամբ այրվել է. արտակարգ պատահար Արմավիրում (ՖՈՏՈ)
Opel-ն ամբողջությամբ այրվել է. արտակարգ պատահար Արմավիրում. ՖՈՏՈ
10:15
10 Հունիսի 2022
Հայտնի է Երևանում 44-ամյա տղամարդու սպանության նախնական պատճառը, նրան դանակահարել էին
Հայտնի է Երևանում 44-ամյա տղամարդու սպանության նախնական պատճառը, նրան դանակահարել էին
18:20
09 Հունիսի 2022
Երևանի կենտրոնում բազմամարդ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորն անչափահաս է (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում բազմամարդ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորն անչափահաս է. ՎԻԴԵՈ
12:00
09 Հունիսի 2022
Արոտավայրի օգտագործման շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ. արտակարգ միջադեպ Արագածոտում
Արոտավայրի օգտագործման շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ. արտակարգ միջադեպ Արագածոտում
10:32
09 Հունիսի 2022
Եղեգնուտ գյուղի լճում 19-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Եղեգնուտ գյուղի լճում 19-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
15:50
08 Հունիսի 2022
16–ամյա երիտասարդն օրը ցերեկով Երևան կենտրոնում դանակահարել է 17–ամյա մի պատանու
16–ամյա երիտասարդն օրը ցերեկով Երևան կենտրոնում դանակահարել է 17–ամյա մի պատանու