Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել

22.03.2021, 15:00
Երևանյան լճում այսօր տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 22  մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայություն, մարտի 22-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում տղամարդու դի է նկատվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, ջրասուզակը լճից դին դուրս է բերել հատուկ ճոպանի միջոցով։

Ժամանել են մեծ թվով ոստիկաններ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Կայքի հաղորդմամբ, մի քանի ոստիկանության բաժինների պետերի ժամանումը կապված է այն հանգամանքի հետ, որ հնարավոր է՝ տղամարդուն սպանել, ապա նետել են գետը, և այն քշել-բերել է լիճը։–0–