Երևանյան հայտնի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

25.05.2019, 13:22
Հրդեհ է բռնկվել երևանյան հայտնի սրճարաններից մեկում, հայտարարվել է բարդության «ԲԻՍ-1» կանչ, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ։

Երևանյան հայտնի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղոդմամբ, մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն աահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–