Երևանում տրոլեյբուսը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել, կան տուժածներ

11.05.2023, 19:26
Երևանում տրոլեյբուսը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել, կան տուժածներ
Երևանում տրոլեյբուսը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել, կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 11-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տրոլեյբուսից ծուխ է նկատվում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մի քանի քաղաքացի տուժել է, որոնց օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկները:-0-