Երևանում տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով «Հաղթանակ» կամրջից

10.09.2020, 10:23
Երևանում տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով «Հաղթանակ» կամրջից
Երևանում տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով «Հաղթանակ» կամրջից
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիշերն ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, սեպտեմբերի 10-ին, ժամը 05:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը։

«Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։–0–