Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել BYD–ի կողմից, այնուհետև կրկին վրաերթ–վրաանցման ենթարկվել (ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ)

15.11.2021, 18:32
Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել BYD–ի կողմից, այնուհետև կրկին վրաերթ–վրաանցման ենթարկվել.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել BYD–ի կողմից, այնուհետև կրկին վրաերթ–վրաանցման ենթարկվել (ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ)
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նշանակվել է մարմնական վնասվածքներից տեղում մահացած հիշյալ քաղաքացու դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մյուս ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–