575.78
6.71
487
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում պաշտոնատար անձինք 235 մլն դրամ արժեք ունեցող անշարժ գույքերը գրանցել են որպես նվիրատվություն և այդ կերպ «փողերի լվացում» կատարել

11:11
18 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար  անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ  Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չունենալով համայնքապատկան գույքը նվիրատվության կարգով այլ անձանց սեփականությանը հանձնելու օրենքով նախատեսված որևէ հիմք, անտեսելով համայնքի իրական կարիքների համար տվյալ անշարժ գույքերի օգտագործման հնարավորությունը, 27.05.2009 թ-ին, 06.05.2009 թ-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ  մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք: Այնուհետև, որոշ ժամանակ անց՝ 02.02.2011 թ-ին, 10.02.2011 թ-ին, 01.06.2011 թ-ին,  նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք՝ 235.000.000 ՀՀ դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով  հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:

Загружается новость ... "Лево"
Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշատակված առանձնապես խոշոր չափերով գույքերի ծագման աղբյուրը, իրավունքների պատկանելությունը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս օժանդակությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքից ապօրինի ձեռքբերված և փաստացի իրեն պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր  գույքերի իրական ծագումնաբանությունը և իրական հնարավորություն ունենալով առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք:

Դեպքի առթիվ 2020 թ. օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն նույն սխեմայի գործադրմամբ համայնքապատկան այլ գույքերի նկատմամբ ապօրինի տիրանալու վարկածը ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: 

«Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ  այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ, որի արդյունքում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
15 Սեպտեմբերի 2021
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել.ՎԻԴԵՈ
14:57
15 Սեպտեմբերի 2021
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Վանաձորում 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան, որպեսզի «դաս տա» նրան.ՎԻԴԵՈ
12:45
15 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
12:16
15 Սեպտեմբերի 2021
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
22:42
14 Սեպտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
16:01
14 Սեպտեմբերի 2021
Կադրեր Երևանում գրանցված ուժեղ հրդեհից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում գրանցված ուժեղ հրդեհի կադրերը.ՎԻԴԵՈ
12:55
14 Սեպտեմբերի 2021
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ.ՖՈՏՈ
19:10
13 Սեպտեմբերի 2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով
16:17
13 Սեպտեմբերի 2021
Գյումրիում 17–ամյա անչափահասը դանակով սպանել է 26–ամյա երիտասարդի. հայտնի են հանգամանքներն ու դրդապատճառը
Գյումրիում 17–ամյա անչափահասը դանակով սպանել է 26–ամյա երիտասարդի. հրապարակվել են մանրամասներն ու դրդապատճառը
12:08
13 Սեպտեմբերի 2021
Իրկուտսկի մոտ ուղևորատար օդանավ է վթարվել, կան զոհեր. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Իրկուտսկի մոտ ուղևորատար օդանավ է վթարվել, կան զոհեր. կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
10:24
13 Սեպտեմբերի 2021
Երևանում մեքենա է պայթել (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկում մեքենա է պայթել.ՖՈՏՈ
19:41
10 Սեպտեմբերի 2021
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՎԻԴԵՈ