Երևանում նախկին կնոջը սպանելուց հետո տղամարդը դիմել է ոստիկանություն. մանրամասներ դաժան սպանությունից (ՎԻԴԵՈ)

13.08.2021, 11:54
Երևանում նախկին կնոջը սպանելուց հետո տղամարդը դիմել է ոստիկանություն. մանրամասներ դաժան սպանությունից.ՎԻԴԵՈ
Երևանում նախկին կնոջը սպանելուց հետո տղամարդը դիմել է ոստիկանություն. մանրամասներ դաժան սպանությունից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 11-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

«Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։ Այդ ընթացքում Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ

Արտաշիսյան փողոցի վերոհիշյալ շենքի շքամուտքի մոտ կին է ընկած: Մեկնած ոստիկանները տեղում հայտնաբերեցին 34-ամյա կնոջ դին՝ կտրած-ծակած վնասվածքներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: 33-ամյա տղամարդը ձերբակալված է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։-0-