Երևանում կրակոցներ են հնչել. հայտնաբերվել է Opel, որի վրա եղել են կրակոցի հետքեր
15.05.2023,
19:37
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 հատ 20մմ տրամաչափի կրակված պարկուճներ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցեր են հնչել Երանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում կրակոցներն են հնչել Ներքին Չարբախի 1-ին փողոցում։
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 հատ 20մմ տրամաչափի կրակված պարկուճներ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժնիը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–