634.8
7.06
524.28
+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում խանութի տնօրենի օգնականը դանակահարել է հաճախորդին

14:02
14 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 42-ամյա բնակիչը Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ:

Խանութի տնօրենի օգնականը, որը նաև խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա՝ տարբերությունը վերադարձնելու համար:

Загружается новость ... "Лево"

Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է և իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը: Վերջինս, ի պատասխան իր նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի, վիրավորվելով իր հասցեին հնչեցված հայհոյանքներից, նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խանութից նախապես վերցված կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակով հարվածել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:49
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով ԲԿ–ներ է դիմել 25 քաղաքացի, այդ թվում` մեկ հղի. ԱՆ
Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով ԲԿ–ներ է դիմել 25 քաղաքացի, այդ թվում` մեկ հղի. ԱՆ
19:23
13 Փետրվարի 2021
Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է. ԱԻՆ
Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է
19:05
13 Փետրվարի 2021
Այսօր ՀՀ–ում գրանցված երկրաշարժից հետո առկա է հետցնցումային ակտիվություն, գրանցվել է շուրջ 46 հետցնցում. ԱԻՆ
Այսօր ՀՀ–ում գրանցված երկրաշարժից հետո առկա է  հետցնցումային ակտիվություն, գրանցվել է շուրջ 46 հետցնցում. ԱԻՆ
17:39
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի պահն ու րոպեներ անց` Երևանի տարբեր հատվածներում (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժի պահն ու րոպեներ անց` Երևանի տարբեր հատվածներում. ՎԻԴԵՈ
17:34
13 Փետրվարի 2021
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ, ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
17:07
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, ավերածություններ չկան. Փաշինյան
Փաշինյանը` երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին
16:50
13 Փետրվարի 2021
Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ. ՈՒՂԵՑՈւՅՑ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ. ՈՒՂԵՑՈւՅՑ. ՎԻԴԵՈ
16:16
13 Փետրվարի 2021
Երկրաշարժ է գրանցվել Երևանից 8 կմ հարավ–արևելք` 6–7 բալ ուժգնությամբ, Երևանում գրանցվել է 5–6 բալ. ԱԻՆ
Երկրաշարժ է գրանցվել Երևանից 8 կմ հարավ–արևելք` 6–7 բալ ուժգնությամբ, Երևանում գրանցվել է 5–6 բալ. ԱԻՆ
15:51
13 Փետրվարի 2021
Հայաստանում ուժեղ երկրաշարժ էր, այն ուժեղ զգացվեց նաև Երևանում
Հայաստանում ուժեղ երկրաշարժ էր, այն ուժեղ զգացվեց նաև Երևանում
20:45
12 Փետրվարի 2021
Տաքսու վարորդը ուղևորից վերցրել է 20 հազար դրամ, որ մանրի ու փախել է (ՎԻԴԵՈ)
Տաքսու վարորդը ուղևորից վերցրել է 20 հազար դրամ, որ մանրի ու փախել է. ՎԻԴԵՈ
17:19
12 Փետրվարի 2021
ՃՈ 3 աշխատակից մեղադրվում է քաղաքացիներին ծեծելու մեջ. ՀՔԾ–ն ներկայացնում է քրգործի մանրամասները (ՎԻԴԵՈ)
ՃՈ 3 աշխատակից մեղադրվում է քաղաքացիներին ծեծելու մեջ. ՀՔԾ–ն ներկայացնում է քրգործի մանրամասները. ՎԻԴԵՈ
14:34
12 Փետրվարի 2021
Անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը
Երևանում պղծվել է Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը, ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում