Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը, ինչի հետևանքով վարորդը մեքենայով բախվել է էլեկտրասյանը

30.06.2021, 13:56
Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը, ինչի հետևանքով վարորդը մեքենայով բախվել է էլեկտրասյանը
Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը, ինչի հետևանքով վարորդը մեքենայով բախվել է էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում վարորդը ժամանած բժիշկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարելիս կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը։–0–