Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ (ՎԻԴԵՈ)
24.05.2021,
16:10
Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 21-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և նախաքննական մարմնի ծառայողների ու Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Արդյունքում՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացի։
«29 և 31 տարեկան տղամարդիկ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի դեկտեմբերից հետախուզվում էին ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նրանք Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։–0–