630.16
7.24
518.61
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հարևանը վիճել է 79–ամյա տղամարդու հետ, հարվածել դեմքին, ինչի հետևանքով տղամարդը վայր է ընկել ու օրեր անց հիվանդանոցում մահացել է

13:48
08 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ տարեց տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 14:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1941թ. ծնված տղամարդ՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տարեց տղամարդու և  վերջինիս հարևանի միջև, ինչի ընթացքում հարևանը հրել է 79-ամյա տղամարդուն, որը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին և ստացել մարմնական վնասվածքներ:

Դեպքից օրեր անց՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 12:24-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարեց տղամարդը մահացել է ժամը 12:00-ին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը), որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Загружается новость ... "Лево"

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնություն բաժանմունքի աշխատակիցները, տղամարդու մահվան պատճառը, ստացած վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հարևանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը`անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) այն բանի համար, որ վերջինս, վիճաբանելով 79-ամյա տղամարդու հետ, անուղղակի դիտավորությամբ, գիտակցելով տարեց և անպաշտպան վիճակում նրա ինքնապաշտպանության և ինքնատիրապետման անկարողության հանգամանքը, նախատեսելով նրա նկատմամբ բռնություն գործադրելով առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև՝ հանցավոր ոտնձգության օժանդակ հետևանքների՝ վայր ընկնելու և ծանր վնաս ստանալու առաջացման հնարավորությունը, գիտակցաբար թույլ տալով դրանց առաջացումը, առնվազն մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչի հետևանքով տարեց տղամարդը վայր է ընկել, և ստացած գանգուղեղային վնասվածքից 2021թ. ապրիլի 3-ին անզգուշությամբ առաջացել է նրա մահը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:15
12 Հունիսի 2021
Դաժան սպանություն Արարատի մարզում.21–ամյա երիտասարդը երկու դանակով մտել է տուն և բազմաթիվ հարվածներ հասցրել 59–ամյա կնոջը
Դաժան սպանություն Արարատի մարզում.21–ամյա երիտասարդը երկու դանակով մտել է տուն և բազմաթիվ հարվածներ հասցրել 59–ամյա կնոջը
13:44
12 Հունիսի 2021
Մեծամորի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել
Մեծամորի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել
18:19
11 Հունիսի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին Opel–ը կողաշրջվել է ու բախվել սյանը, ուղևորներից մեկը մահացել է (ՎԻԴԵՈ)
Երևան–Գյումրի ճանապարհին Opel–ը կողաշրջվել է ու բախվել սյանը, ուղևորներից մեկը մահացել է.ՎԻԴԵՈ
13:27
11 Հունիսի 2021
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ.ՎԻԴԵՈ
12:47
11 Հունիսի 2021
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
17:16
10 Հունիսի 2021
Դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը (ՎԻԴԵՈ)
Գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ.ՎԻԴԵՈ
11:55
10 Հունիսի 2021
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
11:05
10 Հունիսի 2021
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
14:34
09 Հունիսի 2021
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
13:12
09 Հունիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ
10:59
09 Հունիսի 2021
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել