Երևանում գիշերը տնակ է այրվել
28.07.2022,
11:20
Փրկարարները մոտ 2 ժամ պայքարել են կրակի դեմ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում գիշերն արտակարգ պատահար է տեղի ունեցել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Հուլիսի 28-ին, ժամը 00։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 02:14-ին: Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը և երեսպատումը (մոտ 40 քմ)։–0–