Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)

04.06.2023, 13:56
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՎԻԴԵՈ
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին գիշերը ոստիկանը հարվածել է քաղաքացուն Երևանում կազմակերպված «Գինու օրեր» փառատոնի ժամանակ։

Միջադեպի տեսանյութը հրապարակվել էր համացանցում։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:

«Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում "Երևանի գինու օրեր" փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ' ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։

«Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով», - նշել է Աբրահամյանը։-0-