Երևանում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել.նրան դուրս են բերել ավտոմեքենաների արանքից

24.11.2021, 16:26
Երևանում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել.նրան դուրս են բերել ավտոմեքենաների արանքից
Երևանում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել.նրան դուրս են բերել ավտոմեքենաների արանքից
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան–Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածը երիտասարդ աղջիկ է:–0–