Երևանում երեխան վրաերթի է ենթարկվել` մոր հետ ավտոբուսից իջնելիս

06.03.2023, 13:16
Երևանում երեխան վրաերթի է ենթարկվել` մոր հետ ավտոբուսից իջնելիս
Երևանում երեխան վրաերթի է ենթարկվել` մոր հետ ավտոբուսից իջնելիս
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:10-ի սահմաններում թիվ 39 երթուղին սպասարկող գազելը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ երեխան եղել է իր մոր հետ։ Նա վրաերթի է ենթարկվել, երբ կանգառում մայրն ու որդին իջել են ավտոբուսից։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–