412.75
5.12
388.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

12:25
07 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 31-ի գիշերն էր, ժամը 3.35-ը, երբ հսկող սարքերը մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ֆիքսեցին տարօրինակ շարժ: Դիմակավորված չորս հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձում են բանկոմատից գողություն անել: Գործի կեսն արել էին, մնում էր պայթեցնելը, երբ բանկում ծառայություն կատարող ոստիկանը ձայներ լսեց: 

Ւնչպես հայտնում են ոստիկանությունից, բանկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հսկողության տակ էր:

Հերթապահող ոստիկանը միջամտեց, և գողության եկած տղամարդիկ, գործն ու գործիքները թողած, փախան: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբեր, փորձագետ ու քննիչ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրավապահներն անցան գործի` տարածքի զննություն, վարկածների վերլուծություն և, իհարկե, օպերատիվ աշխատանք:

Օրեր տևած օպերատիվ-հետախուզական համագործակցված աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ փետրվարի 4-ին: Իրավապահներին հայտնի դարձավ, որ խմբի անդամները ցանկանում են լքել հանրապետության սահմանները և գտնվում են Ստեփանավանում: Երեկոյան ժամը 21.30-ին, ինչպես ասում են` արդեն ճամպրուկները հավաքած, Ստեփանավանում ձերբակալվեցին և, նրանցից մեկի «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական բաժին:
Փետրվարի 6-ին դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկել են նրանց մեքենան՝ հայտնաբերելով գործարանային համարով «ԳԼՈՔ» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով:

Ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկոմատների մեջ տեղադրված է հատուկ սարքավորում, և բանկոմատի վրա տեխնիկական ներգործության դեպքում թղթադրամների վրա ներկանյութ է լցվում՝ դրանք դարձնելով ոչ պիտանի։ Եվ նույնիսկ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու պարագայում կանխիկ գումարը կդառնա անպիտան:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:54
16 Մարտի 2023
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
12:35
16 Մարտի 2023
Երևանում քիչ առաջ ինքնասպանության փորձ է կանխվել
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և պարեկներ
11:57
16 Մարտի 2023
Վարորդը տեղում մահացել է. Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Երևանում մարտի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը. ՎԻԴԵՈ
15:41
15 Մարտի 2023
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում, օգնության են հասել փրկարարները
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում
14:11
15 Մարտի 2023
Կանգնեցրել էր տաքսին, վիճել նախկին կնոջ հետ ու կրակել. մանրամասներ Երևանում տեղի ունեցած միջադեպից (ՎԻԴԵՈ)
Կանգնեցրել էր տաքսին, վիճել նախկին կնոջ հետ ու կրակել. հրապարակվել են կադրեր նախօրեին տեղի ունեցած միջադեպի վայրից
11:32
15 Մարտի 2023
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Սևանա լճից 66–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Սևանա լճից 66–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
15:46
14 Մարտի 2023
40–ամյա տղամարդը 82–ամյա տատիկին սպառնացել ու գումար է պահանջել, բայց, չստանալով, հափշտակել է կարի մեքենան
40–ամյա տղամարդը 82–ամյա տատիկին սպառնացել ու գումար է պահանջել, բայց, չստանալով, հափշտակել է կարի մեքենան
14:09
14 Մարտի 2023
Երևանում ամուսինը փողոցում 2 անգամ կրակել է նախկին կնոջ ուղղությամբ, մեկ անգամ էլ` իր ուղղությամբ
Երևանում ամուսինը փողոցում 2 անգամ կրակել է նախկին կնոջ ուղղությամբ, մեկ անգամ էլ` իր ուղղությամբ
20:31
13 Մարտի 2023
Հրապարակվել են Հրազդանում պարեկի կրակոցի հետևանքով 46-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Հայտնի են դարձել Հրազդանում պարեկի կրակոցի հետևանքով 46-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
13:53
13 Մարտի 2023
Հրազդանում տղամարդ է սպանվել, ով պարեկներին սպառնացել է կացնով
Հրազդանում տղամարդ է սպանվել, ով պարեկներին սպառնացել է կացնով
11:50
13 Մարտի 2023
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 46–ամյա տղամարդը ցլիկի հարվածից ընկել է փոսն ու մահացել
Արարատի մարզում 46–ամյա տղամարդը ցլիկի հարվածից ընկել է փոսն ու մահացել
22:15
11 Մարտի 2023
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր