Երևանում բռնություն են գործադրել շտապօգնության բժշկի ու վարորդի նկատմամբ
16.05.2022,
15:54
Երևանում բռնություն են գործադրել շտապօգնության բժշկի ու վարորդի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook–յան իր էջում։
Նա հայտնել է, որ և բժիշկը, և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝թեթև ծանրության։
«Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա`իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․», – նշել է Մուրադյանն` ավելացնելով, որ մաենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։
Մուրադյանը որպես հետգրություն ավելացրել է, որ թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է։–0–