422.28
5.02
388.48
+4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում բախվել են Opel–ն ու Mitsubishi–ն. վերջինս բռնկվել է

12:13
01 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 1-ին, ժամը 03։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում՝ Ալ. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը տարածվել է կից պահակակետ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Հ․-ն, Ի․ Ս․-ն և Ե․ Ս․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ.Հ․-ն և Ե.Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ի.Ս․-ն տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի գազի պարպումը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի սրահը և պահակակետի արտաքին երեսպատումը՝ մոտ 3 քմ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
31 Մարտի 2023
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել. ՖՈՏՈ
15:30
31 Մարտի 2023
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
14:52
31 Մարտի 2023
Երևանում փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Երևանում այսօր փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:46
31 Մարտի 2023
Երևանում 71–ամյա եղբայրը վիճել է 69–ամյա եղբոր հետ ու դանակահարել նրան
Երևանում 71–ամյա եղբայրը դանակահարել է 69–ամյա եղբորը
13:04
31 Մարտի 2023
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
10:04
30 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
15:24
29 Մարտի 2023
Արաբկիրի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
14:42
29 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
16:07
28 Մարտի 2023
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին