Երևանում «Ուռալի» վարորդը վրաերթի է ենթարկել անցումով անցնող 12–ամյա երեխային, հրապարակվել են վրաերթի կադրերը (ՎԻԴԵՈ)

06.04.2022, 16:20
Հրապարակվել են Երևանում «Ուռալի» կողմից 12–ամյա երեխայի վրաերթի կադրերը. ՎԻԴԵՈ
Երևանում «Ուռալի» վարորդը վրաերթի է ենթարկել անցումով անցնող 12–ամյա երեխային, հրապարակվել են վրաերթի կադրերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեկ` ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։45-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 49 հասցեի դիմաց
Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն իրա վարած «Ուռալ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող (հետիոտնային զեբրայի վրա) Երևանի բնակիչ 12-ամյա Մարիամ Կ․-ին։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքը ներկայացնում է վրաերթի կադրերը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–