Երևանում Nissan-ը մխրճվել է բանկերից մեկը՝ վրաերթի ենթարկելով հետիոտնի

09.05.2023, 17:37
Երևանում Nissan-ը մխրճվել է բանկերից մեկը՝ վրաերթի ենթարկելով հետիոտնի
Երևանում Nissan-ը մխրճվել է բանկերից մեկը՝ վրաերթի ենթարկելով հետիոտնի
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք։

Վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, Nissan-ը վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-