Երևանում Nissan–ն ընկել է ջրանցքը

16.06.2022, 11:30
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում
Երևանում Nissan–ն ընկել է ջրանցքը
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 15-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Պ. Պ., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից տարածքով անցնող ջրանցքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:–0–