Երևանում Mazda–ն մոտ 3 մ բարձրությունից ընկել է դպրոցի բակ. վարորդի վիճակը միջին ծանրության է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում Mazda մակնիշի ավտոմեքենան մոտ 3 մ բարձրությունից ընկել է դպրոցի բակ։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 30-ին, ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ.Ա., ծնված 1992 թ.) շենքի ավտոկայանատեղիից՝ մոտ 3 մ բարձրությունից, ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ.Ա.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:–0–