Երևանում 7 մեքենա է բախվել․ կա վիրավոր

14.02.2025, 10:58
Խոշոր ավտովթար Երևանում՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Երևանում 7 մեքենա է բախվել․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն» խանութների ցանցի դիմաց, բախվել են «Isuzu» բեռնատարը, «Nissan Altima», «Opel Astra», «Nissan Teana», «Nissan Sentra», «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: 

Մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, և նրան մինչ փրկարարների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։