580.6
6.61
492.91
+28
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 64–ամյա կնոջ դաժան սպանությունը բացահայտվել է, կասկածյալը 46–ամյա տղամարդ է

15:05
23 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում նախօրեին կատարված դաժան սպանությունը բացահայտվել է, կասկածվողը ներկայացել է ոստիկանություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ պարանոցին, հայտնաբերվեցին կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

«Օպերատիվ և համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին կասկածվողը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նախօրեին հաղորդել էր Քննչական կոմիտեն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (Սպանություն` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,): Կազմվել է քննչական պլան:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:25
19 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է, բնակիչները տարհանվում են
Երևանի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է, բնակիչները տարհանվում են
18:25
19 Հուլիսի 2021
Ոստիկանը նկատել է, որ մեքենայում 2 անձ թմրանյութ է օգտագործում, ցանկացել է բերման ենթարկել, բայց նրան ծեծել են.միջադեպ Լանջազատում
Ոստիկանը նկատել է, որ մեքենայում 2 անձ թմրանյութ է օգտագործում, ցանկացել է բերման ենթարկել, բայց նրան ծեծել են.միջադեպ Լանջազատում
14:26
19 Հուլիսի 2021
Վիճաբանել են, հարվածել ու կրակել.նոր մանրամասներ Ամիրյան փողոցում տեղի ունեցած արյունոտ միջադեպից (ՖՈՏՈ)
Վիճաբանել են, հարվածել ու կրակել.նոր մանրամասներ Ամիրյան փողոցում տեղի ունեցած արյունոտ միջադեպից.ՖՈՏՈ
13:12
19 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր
Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր
10:03
19 Հուլիսի 2021
Կրակոցներ Ամիրյան փողոց. 1 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ժամը 20:00–ի սահմանում կրակոցներ են հնչել Ամիրյան փողոցում
18:40
18 Հուլիսի 2021
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել
Ողբերգական դեպք Կոտայքում․37-ամյա տղամարդը կայանել է մեքենան Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն ցած է նետել
14:17
18 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Լոռու մարզում․Opel-ը 30 մետր բարձրությունից ընկել է ձորը, 55-ամյա վարորդը մահացել է.ՖՈՏՈ
16:11
17 Հուլիսի 2021
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32-ամյա տղամարդ TikTok-ով կիսամերկ վիճակում տեսանկարել է 12-ամյա աղջկան ու գումար պահանջել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
23:50
16 Հուլիսի 2021
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
Լուսառատ գյուղում շունը երեք մարդու է կծել, մեկի վիճակը միջին ծանրության է
18:33
16 Հուլիսի 2021
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
Երևան-Իջևան ճանապարհին GAZELLE է այրվել, կան տուժածներ
12:51
16 Հուլիսի 2021
73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 73–ամյա Սիլվա Հովհաննիսյանը
19:57
15 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ