Երևանում 63-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը, նրա դին դուրս են բերել փրկարարները

04.01.2022, 23:30
Երևանում 63-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը, նրա դին դուրս են բերել փրկարարները
Երևանում 63-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը, նրա դին դուրս են բերել փրկարարները
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցելԵրևանում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Հունվարի 4-ին, ժամը 18:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Տիչինայի և Շերամի փողոցների խաչմերուկում՝ կամրջի տակ գտնվող ջրանցքում, հայտնաբերել են Ա․ Դ․-ի (ծնված 1959 թ․) դին և դուրս բերել ջրանցքից։-0-