Երևանում 56-ամյա տղամարդը բնակարան է ներխուժել․ նա նարգիլե և 2 շիշ գինի է գողացել

18.07.2020, 15:30
Ոստիկանություն ահազանգածը հայտնել է, որ Երևանի շենքերից մեկի բնակարան մի տղամարդ է փորձել մտնել, սակայն նրան նկատել են, և հիմա չի կարողանում իջնել
Երևանում 56-ամյա տղամարդը բնակարան է ներխուժել․ նա նարգիլե և 2 շիշ գինի է գողացել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 17-ին, ժամը 05.45-ին, ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի իր բնակարան մի տղամարդ է փորձել մտնել, սակայն նրան նկատել են, և հիմա չի կարողանում իջնել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները։

«Հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել գյումրեցի 56-ամյա մի տղամարդ։ Պարզել են, որ նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատշգամբի ճաղավանդակի կողպեքը կոտրել ու մտել է շենքի 2-րդ հարկի բնակարան ու գողացել նարգիլե և 2 շիշ գինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-