412.94
6.7
405.96
+28
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 50-ամյա տղամարդը կանգառում մոտեցել է 49-ամյա նախկին կնոջն ու դանակահարել է

14:40
20 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին:

Դեպի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած կնոջ նախկին ամուսինն է` Արարատի մարզի 50-ամյա բնակիչ:

Загружается новость ... "Лево"

«Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, վերջինս, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտեցել է նախկին կնոջը, վիճաբանել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ կնոջ ծանոթի միջամտության շնորհիվ, և հանցագործության գործիք հանդիսացող դանակը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:08
17 Օգոստոսի 2022
Երևանում միկրոավտոբուս է այրվել (ՖՈՏՈ)
Երևանում միկրոավտոբուս է այրվել. ՖՈՏՈ
17:55
17 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները (ՎԻԴԵՈ)
«Սուրմալու»-ի պայթյունի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները, շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է (ՎԻԴԵՈ)
14:04
17 Օգոստոսի 2022
Հեղուկ գազով բեռնված մեքենա է այրվում, առկա է պայթյունի վտանգ. ահազանգ ԱԻՆ-ում (ՖՈՏՈ)
Հեղուկ գազով բեռնված մեքենա է այրվում, առկա է պայթյունի վտանգ. ահազանգ ԱԻՆ-ում. ՖՈՏՈ
14:02
17 Օգոստոսի 2022
Կնոջ դին գտել են ՝ գլխի վնասվածքներով. նոր մանրամասներ խեղդամահ արված կնոջ սպանությունից
Կնոջ դին գտել են  ՝ գլխի վնասվածքներով. նոր մանրամասներ խեղդամահ արված կնոջ սպանությունից
12:33
17 Օգոստոսի 2022
Հուլիսի 25-ին դուրս է եկել աշխատանքի վայրից. 31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
Հուլիսի 25-ին դուրս է եկել աշխատանքի վայրից. 31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
21:49
16 Օգոստոսի 2022
Սարսափելի դեպք Երևանում. 3 տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը
Սարսափելի դեպք Երևանում. 3 տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը
14:02
16 Օգոստոսի 2022
«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում
«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում
12:37
16 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհերից 14-ի ինքնությունը հայտնի է, անհետ կորած է համարվում 8 քաղաքացի
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհերից 14-ի ինքնությունը հայտնի է, անհետ կորած է համարվում 8 քաղաքացի
10:24
16 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թվում են մանկահասակ երեխա և հղի կին, զոհերի ընդհանուր թիվը 16 է
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թվում են մանկահասակ երեխա և հղի կին, զոհերի ընդհանուր թիվը 16 է
01:07
16 Օգոստոսի 2022
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 10-ի
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են
23:26
15 Օգոստոսի 2022
Փլատակների տակից դուրս է բերվել եւս մեկ դի, զոհերի ընդհանուր թիվը 8 է
Փլատակների տակից դուրս է բերվել եւս մեկ դի, զոհերի ընդհանուր թիվը 8 է