Երևանում 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչ Կարեն Պ․-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ Անդրանիկ Փ․-ի վարած «Ford» մակնիշի, Աշոտ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և Մուշեղ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 մարդ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։