Երևանում 29-ամյա երիտասարդը գերեզմանատան մոտ պատահաբար հրացանով կրակել է 16-ամյա երիտասարդի ուղղությամբ

11.07.2021, 19:08
Երևանում 29-ամյա երիտասարդը գերեզմանատան մոտ պատահաբար հրացանով կրակել է 16-ամյա երիտասարդի ուղղությամբ  
Երևանում 29-ամյա երիտասարդը գերեզմանատան մոտ պատահաբար հրացանով կրակել է 16-ամյա երիտասարդի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 9-ին, ժամը 01.40-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության ընդունված 16-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Զեյթունի գերեզմանների մոտ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:                                                    

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռի գերեզմանատան մոտ պատանուն ողորկափող հրացանով անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել 29-ամյա երիտասարդը։

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ֊Զեյթունի բաժին և հայտնել, որ հունիսի 8-ին իրենց ավտոտնակի իրերի տակից գտել է հրացան, որը հետո ցանկացել է ցույց տալ ծանոթ պատանուն, բայց հրացանը պայուսակից դուրս հանելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցից պատանին ոտքի շրջանում ստացել է վնասվածք:

Երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել երկփողանի ողորկափող, կարճեցված փողով հրացանը և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր:-0-

`