Երևանում 19–ամյա երիտասարդը քաղաքի կենտրոնում կողոպտել էր մի կնոջ, մեկին էլ փորձել էր կողոպտել (ՎԻԴԵՈ)

30.06.2020, 16:37
Երևանում 19–ամյա երիտասարդը քաղաքի կենտրոնում կողոպտել էր մի կնոջ, մեկին էլ փորձել էր կողոպտել. ՎԻԴԵՈ
Երևանում 19–ամյա երիտասարդը քաղաքի կենտրոնում կողոպտել էր մի կնոջ, մեկին էլ փորձել էր կողոպտել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտ անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Загружается новость ... "Лево"

Կողոպուտը կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ հունիսի 22-ին, ժամը 1-ի սահմաններում, դարձյալ օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց, որ մոտ երկու ժամ առաջ Նալբանդյան փողոցում բժշկական դիմակով մի երիտասարդ մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` քաշելու ընթացքում շղթան պոկվել և ընկել էր տուժողի վերնաշապիկի մեջ: Հանցամիտն իր կամքից անկախ հանգամանքներում կողոպուտն ավարտին չէր հասցրել, փախել էր:

«Հետախուզական միջոցառումների շառավիղն ընդլայնվեց: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, և համագործակցությունը դրական արդյունք տվեց: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ կողոպուտն ու կողոպուտի փորձը կատարել է Նորագյուղ թաղամասի 19-ամյա մի բնակիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հունիսի 23-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:–0–