627.8
7.12
527.87
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի ուսումնական հաստատություններից մեկի տնօրենը կաշառք է պահանջել ու բռնվել (ՎԻԴԵՈ)

11:30
23 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենը, իր լիազորությունների շրջանակում կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ սահմանված նորմատիվ ակտերի խախտմամբ ՌԴ-ից Հայաստան մշտական բնակության վերադարձած և, ըստ նախնական պայմանավորվածության, 2019 թվականին ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված, Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտին, արդեն 2020 թվականին հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու համար, 2020 թվականի օգոստոսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ 300 ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Այնուհետև 2021 թվականի փետրվարի 16-ին ուսումնական հաստատության տնօրենը կաշառք տված ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ 300 դոլարից իրեն փոխանցվել է ընդամենը 100-ը, պահանջել է 200 դոլար։ Իսկ երկու օր անց՝ փետրվարի 18-ին, իր աշխատասենյակում հրաժարվել է վերցնել պահանջած 200 դոլարը՝ պատճառաբանելով, որ մյուս ծնողն արդեն իսկ կարգավորել է խնդիրը։

«Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի շրջանակներում՝ նույն օրը ուսումնական հաստատության տնօրենի աշխատասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ընդհանուր 5300 դոլար և 165 հազար դրամ անհայտ ծագման գումար, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։ Տնօրենը բերման է ենթարկվել ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:54
21 Մարտի 2021
Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի տարածքում հայտնաբերվել է 48–ամյա տղամարդու դի` հրկիզված վիճակում (ՖՈՏՈ)
Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի տարածքում հայտնաբերվել է 48–ամյա տղամարդու դի` հրկիզված վիճակում. ՖՈՏՈ
16:08
20 Մարտի 2021
Երևանում 32–ամյա վարորդը Bentley–ով կախված վիճակում հայտնվել է փոսում
Երևանում 32–ամյա վարորդը Bentley–ով կախված վիճակում հայտնվել է փոսում
11:36
20 Մարտի 2021
Խոշոր ավտովթար «Երևան Մոլի» մոտ. բախվել է 4 ավտոմեքենա, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար «Երևան Մոլի» մոտ. բախվել է 4 ավտոմեքենա, կան տուժածներ. ՖՈՏՈ
23:39
19 Մարտի 2021
ԱՄՆ նախագահը սայթաքել ու ընկել է` օդանավ բարձրանալիս (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ նախագահը սայթաքել ու ընկել է` օդանավ բարձրանալիս. ՎԻԴԵՈ
16:16
19 Մարտի 2021
Գավառի ԲԿ–ում նորածին տղա է մահացել
Գավառի ԲԿ–ում նորածին տղա է մահացել
10:15
19 Մարտի 2021
Մտել է տուն, թաքնվել ու փորձել մալուխով խեղդել 43–ամյա կնոջը. սպանության փորձ Արմավիրում (ՎՒԴԵՈ)
Մտել է տուն, թաքնվել ու փորձել մալուխով խեղդել 43–ամյա կնոջը. սպանության փորձ Արմավիրում. ՎՒԴԵՈ
21:18
18 Մարտի 2021
Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվել է լրագրողի վրա երևանյան սրճարանում (ՎԻԴԵՈ)
Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվել է լրագրողի վրա երևանյան սրճարանում. ՎԻԴԵՈ
12:14
18 Մարտի 2021
Երևանի վերելակներից մեկում 40–ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություններ է կատարել 9–ամյա աղջկա նկատմամբ
Երևանի վերելակներից մեկում 40–ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություններ է կատարել 9–ամյա աղջկա նկատմամբ
14:23
17 Մարտի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes–ն ու Porsche–ն, Mercedes–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes–ն ու Porsche–ն, Mercedes–ը գլխիվայր շրջվել է
21:59
16 Մարտի 2021
Սարսափելի ավտովթար Երևանում. բախվել են ուղևորատար ավտոբուսն ու մեքենան, ուղևորը դուրս է նետվել մեքենայից ու մահացել
Սարսափելի ավտովթար Երևանում. բախվել են ուղևորատար ավտոբուսն ու մեքենան, ուղևորը դուրս է նետվել մեքենայից ու մահացել
19:17
16 Մարտի 2021
Երևանում 46–ամյա տղամարդն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 47–ամյա կնոջը, բռնություն է գործադրել նրա նկատմամբ
Երևանում 46–ամյա տղամարդն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 47–ամյա կնոջը, բռնություն է գործադրել նրա նկատմամբ
17:38
16 Մարտի 2021
2-ամյա աղջկա դաստակները սեղմել է վառվող վառարանին. Երևանում կանայք դաժանորեն են վերաբերվել իրենց երեխաների նկատմամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
2-ամյա աղջկա դաստակները սեղմել է վառվող վառարանին. Երևանում կանայք դաժանորեն են վերաբերվել իրենց երեխաների նկատմամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ