Երևանի շենքերից մեկից 80-ամյա քաղաքացի է ցած նետվել

03.08.2020, 21:11
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ցած նետված քաղաքացու դի
Երևանի շենքերից մեկից 80-ամյա քաղաքացի է ցած նետվել
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Շենքի բակում հայտնաբերվել է ցած նետված քաղաքացու դի։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 19:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ․ Հակոբյան փողոցի թիվ 12 շենքից քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է Վոլոդիա Ա․-ի (1940 թ․) դին։-0-