Երևանի փողոցներից մեկում պայթուցիչով հակատանկային ական է հայտնաբերվել

11.08.2021, 22:49
Երևանի փողոցներից մեկում պայթուցիչով հակատանկային ական է հայտնաբերվել
Երևանի փողոցներից մեկում պայթուցիչով հակատանկային ական է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 11-ին, ժամը 16։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Աճառյան փողոցում նկատվել է հակատանկային ական, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված, պայթուցիչով հակատանկային ական է։

Սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։-0-