Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել. փորձագետները պարզում են պատճառը

05.06.2023, 12:05
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել

Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել. փորձագետները պարզում են պատճառը
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:–0–