Երևանի կենտրոնում նռնակի առկայության հետքերով. ԱԻՆ–ը թարմ տվյալներ է հայտնում
21.07.2022,
12:15
Երևանի կենտրոնում նռնակի առկայության հետքերով. ԱԻՆ–ը թարմ տվյալներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ–ն այսօր առավոտյան ահազանգ էր ստացել Խանջյան փողոցում նռնակի առկայության մասին։
Ինչպես հայտնում են ԱԻՆ–ի Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, որը տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։–0–