Երևանի կենտրոնական փողոցներից մեկում դի է հայտնաբերվել
20.12.2021,
12:25
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshya.com-ի հաղորմամբ, ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:
Պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-