ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց է հնչել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:
Загружается новость ... "Лево"
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–