Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

27.12.2021, 11:30
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Загружается новость ... "Лево"

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին:

Ըստ նախնական տվյալների այրվել են 8-րդ հարկի մեկ սենյականոց բնակարանը, կից բնակարանների պատշգամբները և տանիքի փայտե կառուցատարրերը։–0–