Երևանում մեքենա է այրվել, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

06.03.2022, 15:19
Երևանում մեքենա է այրվել, կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
Երևանում մեքենա է այրվել, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 20:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել՝ 21:06-ին: Այրվել է «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենա:-0-