Խոշոր ավտովթար Երևանում՝ 3 մեքենաների մասնակցությամբ. կան վիրավորներ

02.02.2022, 00:08
Խոշոր ավտովթար Երևանում՝ 3 մեքենաների մասնակցությամբ. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Երևանում՝ 3 մեքենաների մասնակցությամբ. կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Է. Պողոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Արգիշտի Հարությունյանը՝ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-