Երևան–Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով
17.02.2020,
00:06
Երևան–Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել:
Այս մասին նշվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook–յան պաշտոնական էջում։
«Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել», – նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20։–0–