Երևան-Գյումրի ճանապարհին Honda-ն գլխիվայր շրջվել ու բռնկվել է, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
02.07.2022,
17:50
Երևան-Գյումրի ճանապարհին Honda-ն գլխիվայր շրջվել ու բռնկվել է, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 2-ին, ժամը 13։52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվել։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով․ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Վարորդին և ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1966 թ․), Կ․ Շ․-ին (ծնված 1986 թ․) և Ռ․ Ա․-ին (ծնված 1941 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Մ․ Ա․-ինը՝ ծանր, Կ․ Շ․-ինը և Ռ․ Ա․-ինը՝ միջին ծանրության: Մ․ Ա․-ն և Կ․ Շ․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Վ․ Հ․-ն և Ռ․ Ա․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իրականացրել հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։-0-